Բաժիններ՝

Սնոուդենը ցանկանում է Ռուսաստանից տեղափոխվել Բրազիլիա

Բրազիլական Folha de S. Paulo թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Բրազիլիայի իշխանություններին խոստացել է օգնել ամերիկյան հատուկ ծառայությունների իրականացրած լրտեսական գործունեության հետաքննման հարցում:

Դրա դիմաց Սնոուդենը հուսով է, որ քաղաքական մշտական ապաստան կստանա Բրազիլիայում: Սնոուդենը վստահեցրել է, որ բրազիլացի պատգամավորները քանիցս դիմել են իրեն՝ խնդրելով պատմել Բրազիլիայի տարածքում ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (NSA) գործունեության մասին:

Սնոուդենն ընդգծել է, որ դեռ չի կարող օգնել, քանի որ ամերիկյան իշխանությունները սահմանափակում են իր ազատ տեղաշարժը: Ավելի վաղ Սնոուդենի բացահայտումների շնորհիվ հայտնի էր դարձել, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հեռախոսազրույցներն ու էլեկտրոնային նամակագրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031