«Շահ-Դենիզ 2» նախագիծը կփոխի տարածաշրջանի էներգետիկ քարտեզը. Իլհամ Ալիև

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շահ-Դենիզ 2 նախագիծը կփոխի տարածաշրջանի էներգետիկ քարտեզը: Այս մասին այսօր Բաքվում տեղի ունեցած Շահ-Դենիզ 2-ի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Վերջինիս խոսքերով՝  Շահ-Դենիզ 2-ի իրագործումը ադրբեջանական գազին հնարավորություն կտա դուրս գալ այնպիսի շուկաներ, ուր կա դրանց պահանջարկը: Ալիևի խոսքերով՝  Շահ-Դենիզ 2-ը, TANAP-ը և TAP-ն աշխարհի էներգետիկ խոշոր նաախագծերից են: Ակնկալվում է, որ դրանց իրագործման մեջ կներդրվի 35 միլիարդ դոլար և կբացվի 30.000 նոր աշխատատեղ:

Ալիևն ընդգծել է, որ էներգետիկ քաղաքականությունն օգնում է վերափոխել և դիվերսիֆիկացնել Ադրբեջանի տնտեսությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031