ՌԴ-ը տապալել է Ադրբեջանի կողմից հունական DESFA գազաբաշխիչ ցանցի գնումը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Բաքվում տապալվել է ադրբեջանական SOCAR ընկերության կողմից հունական DEPA գազային ընկերության DESFA գազաբաշխիչ ցանցի գնման մասին համաձայնագրի ստորագրումը:

Ձևականորեն դրա պատճառը եղել է այն, որ անհնար է եղել Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի գլխավորած պատվիրակության ժամանումը Բաքու: Հունական պատվիրակության ինքնաթիռը երեկ երեկոյան թռել է Աթենքից, սակայն ավելի ուշ հարկադիր վայրէջք է կատարել տեխնիկական անսարքությունների պատճառով: Ստացվում է, որ պատվիրակության համար չի գտնվել մեկ այլ ինքնաթիռ:

Սակայն այսօր հայտնի է դարձել, որ ռուսական «Գազպրոմը» հունական կողմին առաջարկել է ավելի շահավետ պայմաններ: Այս մասին հայտնել է հունական  Ekathimerini թերթը: Դրա հետ կապված՝ DEPA կորպորացիայի սեփականաշնորհումը հետաձգվել է:

Նշվում է, որ այս տարի 5 ընկերություն հայտ էր ներկայացրել DEPA-ի ու նրա գազաբաշխիչ «դուստր» DESFA-ի գնման համար: SOCAR-ի հետ պայմանագրի ստորագրման տապալումը և «Գազպրոմի» հետ բանակցություններ սկսելը նույնպես կարող է նշանակել, որ ԵՄ-ն այնուամենայնիվ համաձայնվել է հունական գազային շուկային «Գազպրոմի» մասնակցությանը:

Տեսանյութեր

Լրահոս