Բաժիններ՝

Պուտինի ու Յանուկովիչի այսօրվա հանդիպումը հարուցում է ԵՄ-ի ու ուկրաինական ընդդիմության մտահոգությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Մոսկվայում տեղի է ունենալու ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովի նիստը, որի օրակարգն առաջին հայացքից արտառոց որևէ բան չի ենթադրում:

Եվ այնուամենայնիվ, Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վիկտոր Յանուկովիչի հանդիպումը մտահոգություն է առաջացնում ԵՄ-ի չինովնիկների և ուկրաինական ընդդիմության շարքերում: Նրանք կարծում են, որ այդ բանակցությունները կարող են Ուկրաինան տանել դեպի Մաքսային միություն, և դրանով իսկ կավարտվի Ուկրաինայի եվրաինտեգրման հարցը:

Այսօրվա հանդիպման մասնակիցները պլանավորել են քննարկել առևտրային-տնտեսական համագործակցությունը, միջազգային հարցեր, ինչպես նաև առաջնահերթ ոլորտներում համատեղ նախագծերի իրագործումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031