Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին:
Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա:
Մարտի 21-ին հրապարկված դիմումն ամերիկացիներին կոչ է անում քվեարկել Ալյասկայի Ռուսաստանին միանալու օգտին, «քանի որ սիբիրցի ռուսների խմբերը նախկինում անցել են Բերինգի նեղուցն ու հաստատվել Ալեուտյան արխիպելագում»:
Վարչապետ Արսենի Յացենյուկի հարցին, թե պատրաստ է արդյոք ՆԳՆ-ն ընդունել Յանուկովիչին, Ավակովը պատասխանել է. «Մենք պատրաստ ենք ընդունել Յանուկովիչին, եւ դրա համար ամեն ինչ կա»:
Դատական փորձաքննությունների ազգային բյուրոյի դատաբժշկական փորձաքննության բաժնի նախկին պետ Չաչուան մեղադրվում է ծառայողական անփութության եւ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ:
«Ղրիմը դե ֆակտո դարձել է Ռուսաստանի մաս: Իրավիճակը զարգանում է դե ֆակտո: Եւ մենք կլինենք Ռուսաստանի Դաշնության հետ: Ինչ կլինի դե յուրե` դա կլինի հետո»,-հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մինչ մարտի 29-ը Ղրիմում եւ Սեւաստոպոլում Ռուսաստանի գործադիր իշխանության տարածքային մարմիններ ստեղծել:
Հերթական անգամ գործող իշխանությունը կանգնել է Քոչարյանի կողմից եկող վտանգի կամ սպառնալիքի առաջ: Կրկին տասնյակ վարկածներ են առաջ քաշվում, բազմաթիվ վերլուծություններ են ներկայացվում, թե ինչու, ինչպես և երբ Քոչարյանը կվերցնի իշխանությունը և այլն:
Հեյգը հայտարարել է, որ Ղրիմի միավորումից հետո Մեծ Բրիտանիան եւ նրա դաշնակիցները Ռուսաստանի համար «նոր գործընկերություն» պետք է կառուցեն:
Ներկայումս Ասադի տապալումն անխուսափելի չէ, ինչպես որ շատերին թվում էր մեկ տարի առաջ:
Ինչպես ընդդիմությունն է փորձում իշխանության դեմ պայքարում ունենալ Ռուսաստանի իշխանության աջակցությունը, այնպես էլ Հայաստանի իշխանությունն ընդդիմությանը ճնշելու և նրան որպես մրցակից վերացնելու հարցում փորձում է ստանալ ռուսական իշխանության թույլտվությունը:
Շվեյցարիայի Արդարադատության Դաշնային Գրասենյակը դիմել է Եվրոպայի Մարդու Իրավունքների Դատարանին (ԵՄԻԴ)՝ վերանայելու Դոգյու Փերինչեքի գործը, համաձայն որի՝ ԵՄԻԴԸ-ը որոշել է, որ Ցեղասպանության փաստը ժխտելու համար Շվեյցարական դատարանների կողմից ֆինանսական և քրեական պատասխանատվության ենթարկող վճիռները մարդու ազատ արտահայտվելու իրավունքը սահմանափակող գործողություններ են:
Առաջին հերթին` մենք ուզում ենք Ռուսաստանին հղել հստակ ուղերձ, որ Ռուսաստանի գործողություններն անընդունելի են մեզ համար և հակասում են միջազգային իրավունքին:
Բացի այդ, կարող են նոր պետական տոներ առաջարկվել, օրինակ` փետրվարի 20-ը կարող է նշվել որպես Ազատության օր` ի հիշատակ Մայդանի հերոսների:
Խորհրդարանական քառյակի մեսիջը քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներին պարզ էր ու բացահայտ. առանց ձեզ էլ մենք կարող ենք հրապարակ լցնել, իսկ առանց մեզ դուք ընդամենը պետք է բավարարվեք կիսադատարկ հրապարակով:
Ես խիստ չեմ արտահայտվել, ես մարտի 1-ին շատ կոնկրետ եմ արտահայտվել հարգարժան դեսպանի՝ կուտակայինի մասով արված արտահայտությունների առնչությամբ: Հիմա էլ եմ ասում, որ ընդհանրապես որևէ երկրի դեսպանի խնդիրը չէ Հայաստանի ներսում կուտակային բարեփոխումների մասին խոսելը:
Ուկրաինայի իրավապահները էներգետիկայի նախկին նախարար Էդուարդ Ստավիցկու բնակարանում 42 կգ ոսկի եւ 5 մլն դոլար են հայտնաբերել:
Այս բազմահազարանոց միտինգը ցույց է տալիս, որ եթե մենք մեկ բռունցք լինենք, կկարողանանք հաղթել ցանկացած դժվարություն և ՍԴ միջոցով մեր երկրում կստեղծենք ժողովրդի իշխանություն, կձևավորենք մի կարևոր նախադեպ, որ հայ քաղաքացին կարողանալու է իրացնել իր իշխանությունը սեփական հայրենիքում:
«Երբ մենք գնում ենք այդեն այդ ձևակերպումներին` «ոչ թալանին» և այլն, այստեղ ես ստիպված եմ տալ քաղաքական պատասխան և հարցը լինելու է քաղաքական: Բնական է, որ միշտ ընդդիմությունն է գոռում`«ոչ թալանին», «ոչ կոռուպցիային»: Իմ վերջին հարցազրույցում ես նշել էի` եթե կուտակային համակարգին դեմ նախաձեռնության կողմից էս, էս կետերի շուրջ կա որևէ զիջում, բանակցություն, քննարկում, մենք պատրաստ ենք գալ, նստել, քննարկել»:
«Կուտակայինի հետ կապված որևէ բացատրություն չեմ կարող տալ, որովհետև տնտեսագետ չեմ, գլխի եմ ընկնում, որ վատ է ու մի բան գիտեմ, որ 40 տարով փող տալ գող-ավազակին չի կարելի: Մի ժողովրդի զավակ եմ, որն ունի խոսք՝ յա էշը կմեռնի, յա էշատերը: Դժվար, տխուր է այդպես ապրելը, երբ էշը կարող է սատկել»,- նշեց նա:
«Մենք համաձայն չենք այն ձևակերպմանը, որ Ղրիմի հանրաքվեն մարդկանց ազատ կամարտահայտման դրսևորում էր: Բայց մենք նաև գիտենք, որ նախագահ Սարգսյանը հղում է կատարել ՄԱԿ-ի կանոնադրությանը և կարևորել, որ ճգնաժամը պետք է լուծվի միջազգային իրավունքին համաձայն: Ուստի մենք ողջունում ենք Հայաստանի դիրքորոշման այս հատվածը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը` անդրադառնալով Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնած դիրքորոշմանը: Դեսպանը հիշեցրել է Միացյալ Թագավորության վարչապետի և արտգործնախարարի հայտարարությունները, որ Բրիտանիան չի ճանաչում Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքները:
Եթե ԱՄՆ-ը և ԵՄ պետությունները որոշեն լուրջ քաղաքական և տնտեսական վնաս հասցնել Ռուսաստանին, ապա Ուկրաինայի կողմից միջազգային դատական ատյաններում Ռուսաստանի դեմ ներկայացված բողոքները կարող են դրա համար լրացուցիչ նախադրյալներ ստեղծել:
Ֆոտոշարք՝ «Դեմ եմ» նախաձեռնության հանրահավաքից:
Թող հիմա նայեն այն պաշտոնյաները, ովքեր իրենց կաբինետներից դուրս չեն գալիս, թող տեսնեն, թե ինչքան միասնական է ժողովուրդը: Ես չեմ ուզում այստեղ հնչեցնել քաղաքական այլ հայտարարություններ, բայց որ պարտադիրը պետք է ոտքը քաշի, հեռանա, դա պարտադիր է: Այս ռեկետը վերջապես պետք է տապալվի
Չի կարելի մեզ նվաստացնել, սա ռեֆորմ չէ, հիմարը նա է, ով սա ներդնում է: 45 տարով նման գործիք աշխարհում չկա, եթե մենք ֆինանսավորում ենք անգամ դեպի Մարս թռչող արբանյակը: 20 տարուց ավել չեն տարիս պարտք, 45 տարին նոնսենս է, գինեսի ռեկորդ, կատարյալ հիմարություն:
«Ժողովուրդը մի բան է ասում, ասում է՝ տղերք, միացեք, միացեք պրծնենք այս ապօրինի իշխանություններից և բերենք նոր սերնդին իշխանության: Եվ ուրեմն՝ մեզ բոլորիս հատ առ հատ՝ ինձ զորակցողներից մինչև իմ քննադատները, նրանք, ովքեր հեքիաթներով առաջնորդվել են մինչև հիմա, պետք է վայր դնեն այդ հեքիաթները, ու ժողովրդի ուժով շարունակենք միացյալ հրապարակի կերտումը»,- ասաց Հովհաննիսյանը:
Դուք սխալ տեղ եք փողեր փնտրում, պարոնայք, որովհետև թալանված ժողովուրդը փող չունի այլևս: Փող եք ուզում, դիմեք ներկա ու նախկին կոռումպացված պաշտոնյաներին, օլիգարխների գրպաններին, ովքեր, ըստ միջազգային կազմակերպության տվյալների՝ վերջին տասը տարվա ընթացքում 6 մլդ դոլար են դուրս տարել Հայաստանից
Դիմելով հավաքվածներին՝ նա նշեց, թե հասարակությունը ունակ է իր կամքը պարտադրել հակառակորդին: «Ասում եմ հակառակորդ, որովհետև նրանք՝ այս ռեժիմի պարագլուխներ, պետական այրեր չեն, նրանց պետք է վերաբերել որպես օկուպանտի հոգեբանության ադմինիստրացիայի»,- հավելեց նա:
Հստակ երևում է, թե ով է ընդդիմություն, ով՝ ոչ իշխանական ուժ։ Իսկ որ առաջիկա քաղաքական զարգացումները փողոց դուրս գալու, ճիշտ ընդդիմադիր գործունեություն վարելու հնարավորություն տալու են, միանշանակ է։
«Մենք մտահոգված ենք Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի արտահայտություններից, որովհետև չկա որևէ կետ, որ մենք Ղրիմի հանրաքվեն համարենք ազատ կամարտահայտման դրսևորում»,- զրույցում ասել է նա: