
Թբիլիսիի դատարանը Զուրաբ Ժվանիայի գործով ձերբակալվածների նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը

Թբիլիսիի քաղաքային դատարանը Զուրաբ Ժվանիայի գործով ձերբակալվածներ Լեւան Չաչաուի եւ Միխայիլ Ձաձամիայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը:
Հաղորդվում է, որ Դատական փորձաքննությունների ազգային բյուրոյի դատաբժշկական փորձաքննության բաժնի նախկին պետ Չաչուան մեղադրվում է ծառայողական անփութության եւ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Դատախազությունը նշել է, որ Չաչաուն «ոչ ամբողջական կերպով է նկարագրել զոհվածի մարմնի վրա եղած վնասվածքները»:
Մյուս ձերբակալվածը` Միխայիլ Ձաձամիան, ով եղել է Ժվանիայի թիկնազորի հերթափոխի պետը, նույնպես մեղադրվում է ծառայողական անփութության մեջ: