Բաժիններ՝

Կայծակի հարվածից Արտաշատ խոշորացված համայնքի Այգեզարդ բնակավայրում 8 կով է սատկել

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Այգեզարդ բնակավայրում տեղացած անձրևի ու ուժեղ ամպրոպի ժամանակ կայծակի հարվածից 8 կով, որոնք գյուղի տարբեր բնակիչներին են պատկանում, սատկել են: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Գյուղացիները կովերին հայտնաբերել են ընդհանուր օգտագործվող գոմում:

Դեպքի մասին արդեն տեղեկացվել է համապասխան մարմիններին:

Այս պահին դեռևս հայտնի չէ, թե ինչ են անելու գյուղացիները և արդյոք պետությունը՝ տվյալ դեպքում Արարատի մարզպետարանն ու Արտաշատի քաղաքապետարանը օգնության ձեռք կմեկնեն նրանց:

Ամեն մի կովը գնահատվում է մոտ 800 հազարից մինչև 1 միլիոն դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս