
Արարատ Միրզոյանն ու Պիտեր Հերման Օմտզիխտը քննարկել են Հայաստանի և Նիդեռլանդների միջև ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հաագայում հանդիպում է ունեցել Նիդեռլանդների ներկայացուցիչների պալատի նախկին պատգամավոր Պիտեր Հերման Օմտզիխտի հետ։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդեռլանդների միջև զարգացող ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային զարգացումների։
Նախարար Միրզոյանը Պիտեր Օմտզիխտին է հանձնել Երախտագիտության մեդալ, որը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից նրան շնորհված է Հայաստանի և Նիդերլանդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար։