Հրանտ Բագրատյան. Թող ասեն, որ սենց բան կա աշխարհում ու ես տելեվիզրով կուկարիկու կկանչեմ (տեսանյութ)

«Արա՛, 45 տարով պարտք տալ հնարավո՞ր է»,- դիմելով` ՀՀ կառավարությանը Ազատության հրապարակում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա նշեց, թե պարտադիր կուտակային համակարգում իր համար երկու մեծ խնդիր կա՝ եկամուտների ձևավորումն ու ծախսելու եղանակը:

«Ես հիմա մի բան եմ ասում ու եթե վարչապետն ասի, որ նման բան չկա, ես ներողություն կխնդրեմ: Նման բան աշխարհում չկա, չի կարելի մեզ նվաստացնել, սա ռեֆորմ չէ, հիմարը նա է, ով սա ներդնում է: 45 տարով նման գործիք աշխարհում չկա, եթե մենք ֆինանսավորում ենք անգամ դեպի Մարս թռչող արբանյակը: 20 տարուց ավել չեն տարիս պարտք, 45 տարին նոնսենս է, գինեսի ռեկորդ, կատարյալ հիմարություն:

Առաջարկում եմ՝ թող ասեն, որ սենց բան կա աշխարհում ու ես տելեվիզրով կուկարիկու կկանչեմ»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

Ըստ նրա՝ չսխալվելու դեպքում «Դեմ եմ» նախաձեռնությունը կարող է բերել «զիլ հաղթանակ», քանի ոև հնարավոր չէ ահս պայքարում պարտվել: նրա խոսքով՝ իշխանությունները փոշմանել են այս պարտադիր կուտակային ներդրման նախաձեռնության համար. «Էն էլ ոնց են փոշմանել»,- ասաց Հ. Բագրատյանը:

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Տեսանյութեր

Լրահոս