Բաժիններ՝

Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարարի բնակարանում 40 կգ ոսկի եւ 5 մլն դոլար է հայտնաբերվել

Ուկրաինայի իրավապահները էներգետիկայի նախկին նախարար Էդուարդ Ստավիցկու բնակարանում 42 կգ ոսկի եւ 5 մլն դոլար են հայտնաբերել, հաղորդում է  УНН-ն:

Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին հայտնել է, որ հայտնաբերվել են նաեւ հայտնի բրենդների թանկարժեք ժամացույցներ եւ զարդեր, ինչպես նաեւ անշարժ գույքի, բաժնետոմսերի փաստաթղթեր եւ այլն:

Էներգետիկայի նախկին նախարարը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահմամբ գույքի յուրացման, հանցավոր եղանակով ստացված փողերի լվացման մեջ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս