
Ուկրաինայում հնարավոր է չեղյալ համարվեն մարտի 8-ը, մայիսի 1-ն ու Հաղթանակի օրը

Ուկրաինայում կարող են մի քանի պետական տոներ չեղյալ համարվել, հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով Գերագույն ռադայի աղբյուրներին:
Համապատասխան օրինագիծը նախապատրաստվել է մշակույթի նախարար Եվգենի Նիշչուկի կողմից եւ առաջիկայում կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:
«Նախատեսվում է, որ մարտի 8 -ը, ինչպես նաեւ մայիսի 1 –ն ու 9-ը կդադարեն տոնական լինելուց: Երկրորդ համաշխարհայինի ավարտը Ուկրաինայում նախատեսում են նշել Եվրոպայի օրինակով` մայիսի 8-ին»,-նշել է աղբյուրը:
Բացի այդ, կարող են նոր պետական տոներ առաջարկվել, օրինակ` փետրվարի 20-ը կարող է նշվել որպես Ազատության օր` ի հիշատակ Մայդանի հերոսների: