Բաժիններ՝

Սանկտ Պետերբուրգում բանանի բեռնարկղում առգրավվել է կոկաինի խոշոր խմբաքանակ

Սանկտ Պետերբուրգում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) և Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) աշխատակիցների կողմից առգրավված կոկաինի մաքսանենգ խմբաքանակն՝ ավելի քան  20 միլիարդ ռուբլի արժողությամբ, դարձել է խոշորագույններից մեկը վերջին տարիներին։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։Նշվում է, որ Ռուսաստանի ԱԴԾ-ի Հասարակական կապերի կենտրոնից հայտնել են, որ բեռը ծովով ուղարկվել է Լատինական Ամերիկայից։ Տեղեկատվություն ստանալով արտասահմանյան գործընկերներից՝ Էկվադորի Հանրապետությունից, Cool Emerald նավի՝ բանանով բեռնված բեռնարկղի ստուգումից հետո հայտնաբերվել է կոկաինի 1500 բրիկետ՝ 1750 կգ ընդհանուր զանգվածով։ Կոկաինի զուտ քաշը կազմել է 1515 կգ, որի արժեքը սև շուկայում գնահատվում է ավելի քան 20 միլիարդ ռուբլի։

Մայիսին ԱԴԾ-ն հայտնել է Լատինական Ամերիկայից Եվրամիության երկրներ 6 միլիարդ ռուբլի արժողությամբ ավելի քան 1800 կգ կոկաինի երկու տարանցիկ մատակարարումների կասեցման մասին։ 2024 թ. հունվարին մաքսային ծառայողները ԱԴԾ աշխատակիցների հետ համատեղ Սանկտ Պետերբուրգի նավահանգստում հայտնաբերել և առգրավել են ավելի քան 1200 կգ կոկաինի խմբաքանակ՝ մոտավորապես 13 միլիարդ ռուբլի արժողությամբ:

2024 թ. նոյեմբերին ԱԴԾ աշխատակիցներն առգրավել են մեկ տոննա կոկաին, որը Ռուսաստանով տարանցմամբ փոխադրում էին ԵՄ երկրներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս