Արամ Սարգսյան. «Քառյակի գործընթացները տանելու են ջրերի զուլալմանը». «Ժամանակ»
«Ժամանակի» զրուցել է «Հանրապետություն« կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ
– Ձեր կարծիքով ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նման հայտարարություն արեց (Սերժ Սարգսյանը նախօրեին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում անդրադառնալով Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեին՝ հայտարարել էր, թե «այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հերթական օրինակը»), արդյո՞ք ռուսական ճնշում կար։
– Դա մի պարզ պատճառ ունի. ՀՀ իշխանություններն ընտրված չեն, նշանակված են Ռուսաստանի կողմից։ Եվ բոլոր այն ուժերը, ովքեր ռուսամետ քաղաքականություն են վարում, ուզում են Ռուսաստանի կողմից նշանակվել։ Իսկ ով էլ նշանակում է, նա էլ հանում է, դրա համար էլ նման հայտարարություններ են անում։ Ես կասկած չունեմ, որ Սերժ Սարգսյանը հասկանում է այսօրվա քաղաքական գործընթացները, տեսնում է Հ-ի վրա ՌԴ ազդեցության բացասական հետևանքները։ Բայց նա ուզում է նախագահ մնալ, իր ազդեցությունն ունենալ, ուզում է իր սեփականությունը պահել, դեռ ժառանգել իը իրավահաջորդին և դրա համար էլ նման քայլ է անում։ Նա դրա համար նաև ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը չստորագրեց, որովհետեւ հասկանում է, որ արդար ընտրություններով ո՛չ ինքը, ո՛չ իր ստեղծած Հանրապետական կուսակցությունը քաղաքական ապագա չեն կարող ունենալ։
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում կառավարությանն անվստահություն հայտնելու՝ ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնությունը։ Ձեր կարծիքով՝ ինչի՞ կարող է հանգեցնե այդ նախաձեռնությունը :
– «Հանրապետություն» կուսակցությունը միշտ ողջունել է նույն գաղափարներ կիսող ուժերի քաղաքական համագործակցությունը։ Մենք ինքներս այսուհետև միշտ էլ աշխատել ենք համագործակցել այն ուժերի հետ, որոնք առաջինը՝ դեմ են եղել Մաքսային միության անդամ դառնալուն, սեփական անկախության ոտնահարման ճանապարհով Նախկին ԽՍՀՄ մեջ մտնելու գործընթացներին։ Այդ կուսակցություններից որքան ինձ հայտնի է, միայն «ժառանգությունն» է դեմ արտահայտվել։
– Բայց այդ նույն ուժեք պաշտպանեցին Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ-ի նախաձեռնությունը։ Նրանք նաև իշխանություններին կկոչ էին անում բացահայտել այդ դեպքերը։
– Ես գնահատում եմ մարդկանց գործողությունները։ Այստեղ եղած երկու ուժեր՝ Դաշնակցությունը և «Բարգավաճ Հայաստանը» Մարտի 1-ի դեպքերից հետո շամպայնի բաժակները ձեռքներին՝ նախագահականում շնորհավորեցին Սերժ Սարգսյանին, որից հետո կոալի ցիային մաս կազմեցին, պաշտոններ ստացան և դրանով իսկ խրախուսեցին զոհերի, սպանո թյունների գնով իշխանության գալը։ Նրանք ո՛չ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ , ո՛չ էլ Սերժ Սարզսյանի իշխանության ժամանակ տեղի ունեցա ընտրական գործընթացների որևէ անգամ բացասական վերաբերմունք ցույց չեն տվել, փոխարարենը միշտ հիմնավորել է այն միտքը, որ ՀՀ-ում ընտրությունները տեղի են ունեցել արդար։ Հետևաբար թե ՛ ներքաղկական, թե՛ արտաքին քաղաքական իրավիճակի համար նույնչափ պատասխանատու են, որքան ՀՀԿ-ն։ Ոչ պակաս։
– Այդ դեպքում ինչո՞ւ են կառավարության հրաժարականը պահանջում և գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական ծանր վիճակի համար քննադատություններ հնչեցնում։
– Այնքան անէական է, որ չեմ ուզում դրան անդրադառնալ։ Ամբողջությամբ կիսում եմ իմ կողմից շատ հարգված Անահիտ Բախշյանի կարծիքը, թե դա փուչիկ է, որը շատ շուտ կպայթի։
– Պատգամավորական մանդատը զիջելով՝ Դուք հայտարարեցիք, թե պայքարելու եք խորհրդարանից դուրս և իշխանությունների դեմ անողորմ պայքար եք մղելու։ Ինչո՞ւ այդ պայքարն այնքան էլ նկատելի չէ։
– ՀՀ քաղաքացիներից 131-ն է, որ գործունեությունը կազմակերպում է Աժ-ում։ Ես գերադասում եմ լինել փողոցում։ Եվ ինչպես ընդդիմություն եղել եմ, այդպես էլ շարունակելու եմ անողորմ պայքարել։ Քաղաքական գործընթացները ՀՀ-ում ակտիվանում են նախընտրական շրջանում, առավել ևս նախագահական ընտրությունների ժամանակ։ Դրանից հետո քաղաքական գործընթացները, որոնք կարող են հասարակական լայն զանգվածներ փողոց դուրս բերելու հնարավորություն ստեղծել, կապված են միայն արտաքին քաղաքական ազդակների և ոչ թե սոցիալական կամ այլ խնդիրների հետ։ Եվ եթե որևէ մեկը մտածում է, որ այս ընթացքում «Հանրապեետություն» կուսակցությունը կամ ես իմ համեստ ունակություններով կարող էի 100 հազար մարդ փողոց հանել ու չեմ հանել ինքն իմ մասին բարձր կարծիքի է։ Ոչ միայն ես, որևէ մեկը չէր կարող դա անել։ Ես ասել եմ նաեւ, որ այս քառյակի գործընթացները տանելու են ջրերի զուլալմանը։ Հստակ երևում է, թե ով է ընդդիմություն, ով՝ ոչ իշխանական ուժ։ Իսկ որ առաջիկա քաղաքական զարգացումները փողոց դուրս գալու, ճիշտ ընդդիմադիր գործունեություն վարելու հնարավորություն տալու են, միանշանակ է։
– Ասում եք, որ Իրանի և Ֆրանսիայի նախագահների, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարի այցելության արդյունքում Հայաստանում քաղաքական գործընթացներ են սկսվելու։ Այդ դեպքում արդյո՞ք ոչ իշխանական այս քառյակի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու և այլ նախաձեռնություններն էլ արտաքին, տվյալ դեպքում միգուցե ՌԴ-ից եկած ազդակներով են պայմանավորված։
– Չգիտես ինչու տպավորություն է ստեղծվում, քաղաքական ուժերը ներքին խոսակցություններում ասում են, և մամուլը լոբբինգէանում, որ գոյություն ունի քառյակ, որի գլխում ուղղակի կամ անուղղակի կերպով կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, որն ամբողջությամբ ռուսական է ու պատրաստ է կատարել ՌԴ– ի ցանկացած ասածը։ Եվ կա ՀՀԿ-ն, որի գլխին կանգնած է Սերժ Սարգսյանը, որը մեղմ ռուսական է։ Եվ որպեսզի մեղմ ռուսականին չփոխենք կտրուկ ռուսականով, եկեք ընտրություն կատարեք։ Մեզ համար չկա նման ընտրություն։ Ակնհայտ է, որ թե՛ նախորդ իշխանությունը՝ հանձինս Ռ. Քոչարյանի, թե՛ այս իշխանությունը՝ հանձինս Ս. Սարգսյանի համապատասխան իրավիճակում, անկախ քառյակից, նստելու են դեմառդեմ և իրար մեջ որոշելու են, թե ինչ անեն։ Այս համատեքստում ԲՀԿ– ի ու ՀՀԿ-ի մեջ տարբերություն քիչ եմ տեսնում, քան մեր ու ՀԱԿ– ի միջև տարբերությունը։
Արմինե Ավետյան
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: