Մենք մտահոգված ենք Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի արտահայտություններից. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան. Tert.am

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեյթի Լիչը, Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Ղրիմի իրադարձությունները և դրանց առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը՝ ասել է, որ իրենք մտահոգված են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արտահայտություններից:

«Մենք մտահոգված ենք Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի արտահայտություններից, որովհետև չկա որևէ կետ, որ մենք Ղրիմի հանրաքվեն համարենք ազատ կամարտահայտման դրսևորում»,- զրույցում ասել է նա:

Օրեր առաջ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի և դրանից դուրս գալու ուղիների վերաբերյալ: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը:

Դեսպանի խոսքով՝ համաշխարհային հանրության մեծամասնության, ինչպես նաև Ուկրաինայի ժողովրդի դիտանկյուններից դիտարկելով՝ իրենք չեն կարող Ղրիմի հանրաքվեն համարել որպես օրենսդրական և ժողովրդի ազատ կամարտահայտության դրսևորում:

Շարունակությունը և տեսանյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութեր

Լրահոս