Հայաստանի առջև ծառացած է տարածաշրջանային մարտահրավերը: Միացյալ Նահանգները որպես գործընկեր և բարեկամ պետություն ցանկանում է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Դա լավ է Հայաստանի և Թուրքիայի համար: Եվ նաև Լեռնային Ղարաբաղի հարցում մենք որպես Մինսկի խմբի համանախագահ պետություն ցանկանում ենք աջակցել խնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը: Իսկ որպես ներքին ամենահրատապ խնդիր, որի շուրջ միջազգային հանրությունը պատրաստ է աջակցել` հավասար խաղի պայմանների ապահովումն է Հայաստանի քաղաքական և տնտեսական դաշտում:
Դրանք պետք է անցկացվեն 8 քաղաքում և 13 շրջանում:
Իշխանության բաժանման սկզբունքերին չհավատացող մարդը չի կարող առաջադրվել նախագահի թեկնածու:
Հուլիսի 4-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռումինիայի արտգործնախարարության պետքարտուղար Բոգդան Աուրեսկուին, ով Հայաստան է ժամանել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խոհրդակցություններին մասնակցելու նպատակով:
Խոսքը գնում է ՏԻՄ ընտրությունների շեմին Մառնեուլիի ընտրական հանձնաժողովում գրանցված միջադեպի մասին:
Վրաստանում նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավորներ Իրմա Նադիրաշվիլին ու Զուրաբ Ջափարիձեն մի քանի որ օր առաջ խնդիրներ էին ունեցել Բաքվի օդանավակայանում:
Այն, ինչ տեղի է ունեցել այն ժամանակ, բնականաբար ափսոսանք է հարուցում, սակայն դա տեղի է ունեցել անցյալում:
Ուկրաինացի զինվորականները մտադիր են նաև ստուգումներ անցկացնել Ռուսաստանի ու Բելառուսի հետ սահմանին՝ հստակեցնելու համար ռուսական զինված ուժերի տեղակայման վայրերը:
Նրա խոսքերով՝ դա կապված է նրա հետ, որ ուկրաինական տեխնիկայի մեծ մասը շարքից դուրս է եկել:
Ներկա փուլում այդ 8 մարզը դիտարկվում է որպես «Մալոռուսիայի» հայեցակարգ:
ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը վստահ է` Ադրբեջանը ո´չ թե ցանկանում է Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հարցը լուծել և գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար ջուր ստանալ ու տրամադրել դրա կարիքը ունեցող իր քաղաքացիներին, այլ՝ շահարկել հարցը։
Յացենյուկը խորհրդարանի լիագումար նիստում պատգամավորներին առաջարկել է խորհրդակցություններ սկսել կառավարության կազմի փոփոխման շուրջ, ինչը միտված է կառավարության ուժեղացմանը:
Այս մասին Կիևում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին:
Ադիբեկյանի խոսքով՝ ամենամեծ վնասը կրելու են շատ էլեկտրականություն սպառողները, սակայն փորձը ցույց է տվել, որ ամեն ինչ ունի իր հետադարձ հարվածը. «Այն ժամանակ, երբ որոշեցին գազի գինը բարձրացնել, ակնկալվող գումարը չստացան, որովհետև գազի սպառման ծավալները կրճատվեցին, այսինքն՝ սպասարկման վարձը մնում է նույնը, սպառման ծավալները նվազում են: Նույնը տեղի կունենա նաև էլեկտրաէներգիայի դեպքում, և մենք կսկսենք մի փոքր ավելի ռացիոնալ մտածել: Շուկան շատ դաժան ուսուցիչ է, և մենք պետք է դառնանք լավագույն աշակերտներ»:
Հուլիսի 4-ին թուրքական Taraf թերթում հոդված է հրապարակվել՝ «Հայաստանի հետ սահմանը բացվում է» վերնագրով: Հոդվածում ասվում էր, որ այս տարվա սեպտեմբերին Թուրքիան բացելու է սահմանը Հայաստանի հետ: Ըստ Taraf թերթի՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից որպես նախագահի թեկնածու առաջադրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է շարունակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը և այս ուղղությամբ անել երկրորդ քայլը՝ բացել Հայաստանի հետ սահմանը: Առաջին քայլն, ըստ թերթի, այս 2014թ. ապրիլի 23-ին Ռ. Թ. Էրդողանի ցավակցական ուղերձն էր՝ ուղղված «Առաջին աշխարհամարտի ժամանակ զոհվածների սերունդներին»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օոսկանյանը աշխատանքային այցով գտնվում են Ստրասբուրգում: Ի պատասխան 168.am-ի այն հարցին, թե ի՞նչ նպատակով են նրանք մեկնել Ստարասբուրգ, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց, թե ինքը այցի բոլոր մանրամասներին ծանոթ չէ, բայց գիտի, որ «այցի ընթացքում քննարկվելու են Եվրոպայի պահպանողական կուսակցության հետ համագործակցության հետ կապված հարցեր»:
Հուլիսի 2-ին ՕԵԿ-ը հաղորդագրություն էր տարածել, որով հայտնում էր, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի թանկացման մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման հետ կապաված հուլիսի 18-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք: Ա
Հուլիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Աստանայում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
Բորիս Նավասարդյանի կարծիքով` ներկայումս ձևավորվում է մի նոր, պայմանականորեն ասած, Եվրասիական ճամբար, որն իր բնույթով որոշ չափով նման է նախկին սոցիալիստական ճամբարին: Նա հիշեցրեց, որ սոցիալիստական ճամբարի առանձնահատկությունն այն էր, որ Խորհրդային միությունը սոցիալիստական ճամբարի երկրների նկատմամբ դեռ 60-ական թթ. կիրառում էր «սահմանափակ ինքնիշխանության» դոկտրինը, այդ երկրները ներքին կյանքում ունեին բավական մեծ ինքնուրույնություն, սակայն ավելի լուրջ, առաջին հերթին արտաքին քաղաքական հարցերում ենթարկվում էին այն ընդհանուր մոտեցումներին, որոնք ձևավորվում էին համակարգի կենտրոնում` Մոսկվայում:
Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
«Տեսեք հնչեցրեց, ասաց պետք է մաքսային սահման լինի՝ պահանջ դրեց: Բոլորն ասացին՝ հա, դե Ղարաբաղի հետ չենք գալիս, բայց ի վերջո համոզված են, որ սահման չի լինելու: Եվ այն, ինչ հնչեցրեց Նազարբաևը, ի վերջո ծառայելու է հօգուտ մեզ: Կարող է ծառայել, եթե խելոք լինենք, որովհետև մենք՝ պարզ է սահման չենք դնելու, մաքսային սահման Հայաստանի և Ղարաբաղի միջև՝ բացառվում է, չի լինելու: Արդյունքում՝ փաստացի լինելու է այնպես, որ Ղարաբաղն էլ հետը մտավ: Որովհետև այդպիսի խնդիր ունի Ռուսաստանը՝ դա Ղրիմն է»,- ասաց Ս. Գիմիշյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին տարածաշրջանային այցով կմեկնի Հարավային Ամերիկա. Հանրապետության Նախագահը հուլիսի 6-8-ը պաշտոնական այց կկատարի Արգենտինայի Հանրապետություն, հուլիսի 8-10-ը պետական այցով կգտնվի Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, իսկ հուլիսի 10-12-ը՝ պաշտոնական այցով Չիլիի Հանրապետությունում:
Այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկի մամուլի ծառայությունը:
21-ամյա ընդմիջումից հետո վերաբացվում է հայ-թուրքական սահմանը:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում:
Խորհրդաժողովի ժամանակ քննարկվելու են Ադրբեջանի արտաքին քաղաքականության օրակարգում գտնվող այժմեական հարցեր:
Էրդողանն իր նախընտրական կամպանիայի ժամանակ օգտագործելու է երկու կարգախոս. «Ժողովրդական կամք, ժողովրդական իշխանություն» և «Ռեջեփ Թայյիփ Էրդողան՝ մարդը ժողովրդի շարքերից»:
Դատախազ Լևենթ Քայան Օդյունգիթի համար պահանջում էր 22 տարվա ազատազրկում:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է ԱՄՆ-ի ժողովրդին՝ կապված Անկախության օրվա հետ:
Ռուսաստանին պատժամիջոցների հաշվին ճնշելու ԱՄՆ-ի փորձերն անարդյունավետ են և չեն ազդում ամերիկյան արատադրանքի արտահանաման վրա: