
Իրանի պատվիրակությանն արգելվել է այցելել Նյու Յորքի բուտիկներ և մեծածախ խանութներ

ԱՄՆ իշխանությունները նոր սահմանափակումներ են սահմանել Նյու Յորք ժամանող իրանական պատվիրակության համար, մասնավորապես՝ արգելելով նրանց գնումներ կատարել շքեղ խանութներում և մեծածախ խանութներում։ Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն։
ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Թոմի Պիգոտի խոսքով՝ այս քայլն Իրանի ղեկավարության վրա առավելագույն ճնշման քաղաքականության մի մասն է։
«Իրանում հոգևորականները շռայլորեն են ծախսում արտասահմանում, մինչդեռ երկրի բնակչությունը բախվում է աղքատության, քայքայվող ենթակառուցվածքների, ջրի և էլեկտրաէներգիայի պակասի», – ասել է Պիգոտը։
Պատվիրակության տեղաշարժը նույնպես սահմանափակվել է. նախկինում պատվիրակները կարող էին ազատորեն տեղաշարժվել ՄԱԿ-ի շենքի, Իրանի առաքելության, դեսպանի նստավայրի և Ջոն Ֆ. Քենեդիի միջազգային օդանավակայանի միջև։ Այժմ նրանց երթուղիները զգալիորեն սահմանափակված են։
«Ամերիկացիների անվտանգությունը մնում է մեր գլխավոր առաջնահերթությունը», – ընդգծել է Պիգոտը։
Նախարարության ներկայացուցիչը նշել է, որ որոշումը կայացրել է անմիջապես ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։