Բաժիններ՝

Թուրքիայի դրոշն իջեցրած քուրդ ակտիվիստին դատապարտել են ավելի քան 14 տարվա ազատազրկման

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի՝ ծանր հանցագործությունները քննող 7-րդ դատարանը 14.5 տարվա ազատազրկման է դատապարտել քուրդ ակտիվիստ Չեքդար Օդյունգիթին:

19-ամյա երիտասարդը նախորդ տարվա նոյեմբերի 30-ին Դիարբեքիրում տեղի ունեցած «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (BDP) երիտասարդական կոնգրեսի ժամանակ իջեցրել էր Թուրքիայի դրոշը:

Դատախազ Լևենթ Քայան Օդյունգիթի համար պահանջում էր 22 տարվա ազատազրկում՝ Թուրքիայի պետական խորհրդանիշի նկատմամբ ակնհայտ ոտնձգություն գործելու համար, սակայն Դիարբեքիրի դատարանը դա նվազեցրել է մինչև 14 տարի և 4.5 ամսվա:

Հիշեցնենք, որ այս տարի էլ Դիարբեքիրի զորամասում Թուրքիայի դրոշն իջեցրած անչափահասին սպառնում է մինչև 13 տարվա ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031