Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն 728 միլիոն դոլար կհատկացնի տիեզերական հետախուզական գործողությունների ծրագրի զարգացման համար

ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել 728 միլիոն դոլար հատկացնել տիեզերքում հետախուզական գործողությունների իրականացման համար: Այդ մասին Breaking Defense լրատվական հարթակին հայտնել է ՆԱՏՕ-ի Տիեզերական ուժերի միացյալ հրամանատարության գնդապետ Ջոնաթան Ուիթեքերը: 

Տրամադրված միջոցները կհատկացվեն Տիեզերական տարածությունում դաշինքի գործողությունների իրականացման կենտրոնի ներուժի զարգացման համար: Կստեղծվի տվյալների հատուկ արխիվ՝ կապված տիեզերքում ընթացիկ  իրավիճակի, հետախուզության, տիեզերական տարածությունում դիտարկման և տեղազննության հետ:

Ծրագրի համար տվյալները կտրամադրվեն ՆԱՏՕ-ի 19 անդամ երկրների արբանյակներից: Ինչպես սպասվում է, այն իր աշխատանքը կսկսի 2026 թվականի հունվարի 1-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս