Սեպտեմբերի 26-ին Ազգային Ժողովում տեղի կունենա ՀՀ ընդդիմադիր դաշտի ամենախոշոր ու ամենաընդլայնված ֆորմատով հանդիպումը. Նարեկ Մալյան

Նարեկ Մալյանը գրում է. «Սիրելի գաղափարակից ընկերներ, «Արթուն ենք» շարժման համակիրներ, փողոցում ինձ ու Էդգար Ղազարյանին «բա սրա վերջը ե՞րբ ա լինելու» հարցնող քաղաքացիներ.

Սեպտեմբերի 26-ին Ազգային Ժողովում տեղի կունենա ՀՀ ընդդիմադիր դաշտի ամենախոշոր ու ամենաընդլայնված ֆորմատով հանդիպումը:

ԱԺ լսումները վարչապետին անվստահություն հայտնելու մասին են, որի ընթացքում կհնչեցվեն նաև այլ առաջարկներ, եթե այդպիսիք լինեն:

Ընդդիմությունը (իմ հիշելով) առաջին անգամ համախմբման նախադրյալներ է ցույց տալիս միասնական օրակարգի՝ կոնկրետ անելիքի շուրջ:

Բոլորիդ այդ օրը հրավիրում եմ ԱԺ մուտքի մոտ, այնտեղից հետևելու ԱԺ լսումներին և մեր ներկայությամբ հաստատելու օր առաջ իմպիչմենտ սկսելու պահանջը:

Խնդրում եմ տարածել այս գրառումը:

ԱԺ դիմաց սեպտեմբերի 26-ի խաղաղ, միանգամայն օրինական հավաքի մասին Էդգար Ղազարյանը արդեն տեղեկացրել է Երևանի քաղաքապետարան:

Հավաքի պատասխանատուներն են՝
Էդգար Ղազարյանը և ես (Նարեկ Մալյանը)»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930