
ՕԵԿ-ը որոշել է ավելի ուշ խոսել

Հուլիսի 2-ին ՕԵԿ-ը հաղորդագրություն էր տարածել, որով հայտնում էր, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի թանկացման մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման հետ կապված հուլիսի 18-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք: Այդ նույն հաղորդագրության մեջ նշվում էր, որ այս հարցի հետ կապված հուլիսի 4-ին ՕԵԿ խմբակցության պատգամավորները կհրավիրեն մամուլի ասուլիս: Սակայն այսօր ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը հայտնել է, որ ասուլիսը տեղի կունենա հուլիսի 7-ին: Թե ինչ պատճառով է ասուլիսը հետաձգվում՝ Շահգելդյանը չի մանրամասնել: