ԲՀԿ-ն լիբերալիզմից անցնում է պահպանողականության

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օոսկանյանը աշխատանքային այցով գտնվում են Ստրասբուրգում: Ի պատասխան 168.am-ի այն հարցին, թե ի՞նչ նպատակով են նրանք մեկնել Ստարասբուրգ, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց, թե ինքը այցի բոլոր մանրամասներին ծանոթ չէ, բայց գիտի, որ «այցի ընթացքում քննարկվելու են Եվրոպայի պահպանողական կուսակցության հետ համագործակցության հետ կապված հարցեր»:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ԲՀԿ-ական անդամներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Հովհաննիսյանը դուրս են եկել ԵԽԽՎ-ի Եվրոպայի լիբերալ-դեմոկատների միավորում խմբակցությունից: Թե ի՞նչ գաղափարական և աշխարհայացքային փոփոխություններ են տեղի ունենում ԲՀԿ-ում, կանդրադառնանք առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031