Էրդողանը սպասում է Թրամփի հաստատմանը. Bloomberg

Ամերիկյան «Bloomberg News» պարբերականը գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է գնել հարյուրավոր «Boeing» ինքնաթիռներ և «Lockheed Martin» կործանիչներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Էրդողանը ցանկանում է դրանց որոշ մասեր արտադրել Թուրքիայում՝ այդպիսով ստանալով 10 մլրդ դոլարի եկամուտ:

Այս համատեքստում ընդգծվում է, որ վերջնական որոշումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփինն է և ըստ այդմ էլ դասավորվելու են թեմայի շուրջ հետագա զարգացումները:

Հիշեցնենք, որ Էրդողանն այժմ գտնվում է Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 80-րդ նիստին, ինչից հետո էլ մեկնելու է Վաշինգտոն՝ հանդիպելու Թրամփի հետ:

Տեսանյութեր

Լրահոս