
Ադրբեջանի ԱԳՆ-ը հաստատել է, որ հուլիսի 7-10-ին Բաքվում կանցկացվի դեսպանների խորհրդաժողով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի 7-10-ին Բաքվում տեղի է ունենալու Ադրբեջանի դիվանագիտական ծառայությունների ղեկավարների հինգերորդ խորհրդաժողովը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
Խորհրդաժողովի ժամանակ քննարկվելու են Ադրբեջանի արտաքին քաղաքականության օրակարգում գտնվող այժմեական հարցեր: Ընդգծվում է, որ Ադրբեջանի դեսպանների հանդիպում անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ:
Հիշեցնենք, որ ադրբեջանական մամուլը երեկ հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի բոլոր դեսպաններին կանչել է Բաքու, ուր և առաջիկա օրերին տեղի է ունենալու դեսպանների ընդլայնված նիստը, որին մասնակցելու է նաև Իլհամ Ալիևը: