Իսրայելը հատուկ տեղ է զբաղեցնում Ամերիկայի սրտում․ Անկարայում ԱՄՆ դեսպան

Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը կարծում է, որ մի քանի արևմտյան երկրների կողմից Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշումն անիմաստ է, քանի որ այն չի նպաստում Մերձավոր Արևելքում խաղաղությանը: Ամերիկացի դիվանագետը հարցազրույց է տվել լրագրող Հեդլի Գեմբլին, որի ամբողջական տեքստը հրապարակել է էմիրաթական The National հրատարակությունը:

Զրույցի առավել կարևոր կետերը՝

Մենք տարեկան 4-5 միլիարդ դոլար ենք սուբսիդավորում Իսրայելին: Իսրայելը հատուկ տեղ է զբաղեցնում Ամերիկայի սրտում:

Ես Մերձավոր Արևելքում ոչ մեկին չեմ վստահում: Ներառյալ Իսրայելին:

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն սահմանների մասին չի մտածում՝ ո՛չ կարմիր գծի, ո՛չ կապույտ, ո՛չ կանաչ: Եթե նա զգա, որ իր սահմանները կամ ժողովուրդը սպառնալիքի տակ են, կգնա ուր էլ որ լինի և կանի այն, ինչ անհրաժեշտ է համարում և վե՛րջ։

«Հեզբոլլահը» բացարձակապես ոչ մի խթան չունի զենքը վայր դնելու: Հատկապես, երբ Իսրայելը հարձակվում է բոլորի վրա: Իսրայելը հարձակվում է Սիրիայի, Լիբանանի, Թունիսի վրա:
Մենք զինում ենք Լիբանանի բանակը՝ «Հեզբոլլահ»-ին զինաթափելու համար։ Ուրիշ ո՞ւմ դեմ պետք է կռվեն նրանք։ Հո մենք չե՞նք զինելու նրանց՝ Իսրայելի դեմ կռվելու համար, այնպես չէ՞։

Տեսանյութեր

Լրահոս