
Համաշխարհային բանկը հավանության է արժանացրել Ուկրաինային 300 միլիոն դոլար հատկացնելը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկը հավանության է արժանացրել Ուկրաինային 300 միլիոն դոլար հատկացնելը՝ բնակչության սոցիալական աջակցության համակարգի արդիականացման նախագիծն իրագործելու համար: Այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկի մամուլի ծառայությունը:
Համաշխարհային բանկի՝ Ուկրաինայի, Բելառուսի ու Մոլդովայի գծով ծրագրերի տնօրեն Չիմյաո Ֆանը հայտարարել է, որ նոր նախագիծն Ուկրաինայում կօգնի բարելավել ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար սոցիալական օգնության վիճակն ու սոցիալական ծառայությունները:
Ֆանը հավելել է, որ իրենք ցանկանում են, որ Ուկրաինայում գազի ու ջեռուցման սակագների բարձրացումը չափազանց շատ չազդի բնակչության առավել խոցելի շերտի համար: Ներկայիս վարկը հանդիսանում է Ուկրաինային Համաշխարհային բանկի օգնության ընդհանուր խմբի մի մասը, որի շրջանակներում բանկը մտադիր է մինչև այս տարեվերջ հատկացնել մինչև 3.5 միլիարդ դոլար:
Հուլիսի 2-ին Ուկրաինայի կառավարությունը հավանության է արժանացրել մինչև 2015 թվականը ֆինանսական սեկտորի զարգացման համար Համաշխարհային բանկից 500 միլիոն դոլար ստանալը: