Մարգվելաշվիլին Օբամային հրավիրել է Վրաստան

Тбилисская неделя պորտալի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է ԱՄՆ-ի ժողովրդին՝ կապված Անկախության օրվա հետ: Մարգվելաշվիլին այդ կապակցությամբ շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և իր ու վրացի ժողովրդի անունից շնորհավորել է նրան՝ ԱՄՆ-ի Անկախության հռչակագրի ընդունման 238-ամյակի կապակցությամբ:

Մարգվելաշվիլին մեծ երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Վրաստանում ժողովրդավարության զարգացման հարցում անգնահատելի դեր ունենալու համար: Մարգվելաշվիլին հույս է հայտնել, որ վրաց-ամերիկյան հարաբերությունները հետագայում միայն ավելի կամրապնդվեն ու կխորացվեն:

Մարգվելաշվիլին նաև Օբամային հրավիրել է այցելել Վրաստան՝ ցանկացած պատեհ ժամանակ, որպեսզի իրենք խորացված քննարկեն երկու երկրների միջև գոյություն ունեցող և ապագա համագործակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս