Տիգրան Ավինյանը Թբիլիսիում հանդիպել է Կոբախիձեի հետ

Թբիլիսի աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: 

«Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք երկու երկրների բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև Երևանի և Թբիլիսիի միջև տարբեր ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությանը: Մենք կարևորում ենք Վրաստանի հետ գործընկերության շարունակական զարգացումը և պատրաստ ենք համատեղ նոր նախաձեռնությունների»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հանդիպման մասին գրել է Երևանի քաղաքապետը՝ հրապարակելով նաև լուսանկարներ: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930