
ՌԴ-ն ու ԱՄՆ-ը պատասխանատվություն են կրում համայն աշխարհում կայունության համար. Պուտինը՝ Օբամային

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ի Անկախության օրվա կապակցությամբ դիմել է իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամային: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հատուկ պաատասխանատվություն են կրում միջազգային կայունություն ու անվտանգություն ապահովելու համար և պետք է համագործակցեն ոչ միայն հանուն իրենց ժողովուրդների, այլև՝ հանուն ողջ աշխարհի շահերի:
ԱՄՆ-ում այսօր նշում են անկախության 238-ամյակը: