Մեծ Բրիտանիայի Պահպանողականների կուսակցության և միաժամանակ նաև վարչապետի պաշտոնի թեկնածու Անդրեա Լիդսոմը հայտարարել է նախընտրական պայքարից դուրս գալու մասին: Այդպիսով, ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը դարձել է երկրի վարչապետի պաշտոնի միակ թեկնածուն:
Դիարբեքիրի կենտրոնական Յենիշեհիր գավառում հարձակում է իրականացվել տարածքում հերթապահություն իրականացնող ոստիկանության վրա:
Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հայ ընտանիքի սպանության մեջ կասկածվում են նույն գյուղի երեք բնակիչներ: Վրացական jnews.ge-ի փոխանցմամբ՝ երեք կասկածյալներից մեկը, որը ձերբակալվել է, խոստովանել է հանցագործության կատարումը:
«Ֆուտբոլից մի քիչ հասկացողները գիտեն, որ այդ գումարը ո՛չ Հենրիխ Միխիթարյանին է գնում, ո՛չ էլ, առավել ևս, Հայաստանին: Մի ակումբ փոխանցում է մեկ այլ ակումբի: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում մենք այդ գումարների հետ կապ ունենալ չենք կարող: Ուղղակի ես դա նշեցի, որ խոսքը գնում է այնքան ոչ էական գումարի մասին, որ այն հնարավոր կլինի գտնել, մանավանդ՝ առույծի բաժինն այդ գումարի արդեն կա: Սա այնպիսի խնդիր է, որ բոլոր ջանքերը պետք է ներդրվեն, որպեսզի ընտրությունների հանդեպ վստահությունը մեծանա: Բնականաբար, խոսքիս մեջ կատակ կար, ու խոսքիցս առաջ նշեցի, որ հիմա կատակ եմ անելու»:
Ռումինական երեք ռազմանավեր են մասնակցում ՆԱՏՕ-ի 16 անդամ պետությունների, ինչպես նաեւ «Գործընկերություն հանուն խաղաղության» մասնակից երկրների բազմազգ զորավարժություններին, որոնք սկսվել են Բուլղարիայի տարածքային ջրերում եւ Սեւ ծովի միջազգային ջրերում:
«Մենք ընդդեմ ինչ-որ մեկի չենք միավորվում: Հայաստանն անկախ, ինքնիշխան երկիր է, կարողանում է տարբերել դաշնակիցներին գործընկերներից: Հայաստանն ինչ անում է, անում է` իր պետական ու ազգային շահերից ելնելով: Մենք ՀՕՊ-ը վավերացրել ենք` ելնելով մեր ազգային շահերից»,- ասաց Շարմազանովը:
Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հայ ընտանիքի ողբերգական սպանության կասկածյալը ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Հալեպում հուլիսի 10-ին տեղի ունեցած զինված բախումների ժամանակ զոհվել է սիրիական բանակի հալեպահայ զինծառայող Փանոս Աղազարյանը (ծնված 1994 թվականին):
Փառատոնում ներկայացվել էր մասնակիցների կողմից պատրաստված տոլմայի 45 տարատեսակ: Մասնակիցների թվում էին Թբիլիսիի սովորական բնակիչներ, մի քանի հասարակական միավորումներ եւ վեց ռեստորաններ:
«Ադրբեջանը միշտ փորձել է խուսափել հանդիպման որոշումների կատարումից՝ ցույց տալով, թե իբր նման բնորոշումներ տեղի չեն ունեցել: Շատ եմ կարևորում Վիեննայի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների մեծացումը, վերահսկող մեխանիզմների տեղադրումը շփման գծում»:
Իրանի նախարարների կաբինետը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը: Իրանի նախարարական կաբինետի անդամները նախագահ Հասան Ռոուհանիի գլխավոր ությամբ հավաքվել են հուլիսի 10-ին:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, մասնավորապես, կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին:
Մեր լրագրության ուղղությունը սխալ կլինի, եթե մտածենք, թե կառավարությունը պետք է դրան արձագանքի: Մեր գործը մարդկանց համար գրելն է: Որքան ավելի շատ ներկայացնենք հանրությանը քաղաքացիական հասարակության մեջ առկա խնդիրները, կբերենք նրան, որ հանրությունը խոսի»:
«Կա դիվանագիտություն, բոլոր կոնֆլիկտների լուծման համար պետք է բանակցել: Բայց խնդիրն Ադրբեջանի մեջ է, Ադրբեջանը պետք է հասկանա, որ միակ տարբերակը, որ իր դրոշը ծածանված տեսնի Ստեփանակերտում, Արցախի Հանրապետության ճանաչումն ու այնտեղ իր դեսպանատան բացումն է: Այլ տարբերակ Արցախում Ադրբեջանի դրոշ տեսնելու, չկա»:
«Իմեդի» հեռուստաընկերությունը հայտնել է, որ ընտանիքի մերձավորների տեղեկություններով` նրանց տանջել են, ենթարկել բռնության, սակայն թանկարժեք իրերը չեն գողացել: Ողջ գյուղը սարսափի մեջ է:
«Եթե ռուսները ռացիոնալ կերպով նայեն այս գործընթացին, ապա այդպիսի Վրաստանի հետ համագործակցությունը եւ բարիդրացիությունը, այն բանից հետո, երբ լուծվեն մեր տարածքային խնդիրները, դրական շատ բան կբերի Ռուսաստանի Դաշնությանը»,- Sputnik-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Մարգվելաշվիլին:
Վերջին շաբաթվա ընթացքում Զիկա տենդի դեպքեր են գրանցվել Սենտ-Էստատիուս կղզում: Տենդի դեպքերն աճել են` տարածվելով 54 երկրների տարածքում, որոնցից 13-ում հատկապես նորածինների մոտ նկատվում է նյարդային համակարգի խախտում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արգենտինայի Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Արգենտինայի դեսպանություն: Հանրապետության Նախագահը երկրի անկախության 200-ամյակի առթիվ շնորհավորել է դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային, դեսպանության ողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ Արգենտինայի ամբողջ ժողովրդին՝ մաղթելով բարեկամ Արգենտինային հետագա բարգավաճում, նորանոր հաջողություններ, իսկ դեսպան Ուռիոլաբեիտիային՝ զգալի ձեռքբերումներ հայ-արգենտինյան հարաբերությունների ամրապնդման գործում:
Ամբողջ աշխարհում կատարվող սեռական բնույթի բռնի գործողությունների կեսն ուղղված է 15 տարեկան կամ ավելի փոքր աղջիկների դեմ: Զարգացող երկրներում ամեն երեք աղջիկներից մեկն ամուսնում է դեռ 18 տարին չբոլորած: Ավելի քիչ է հավանական, որ դեռահաս աղջիկներն ընդունվեն և ավարտեն միջնակարգ դպրոցը, քան դեռահաս տղաները:
Georgiaonline-ի փոխանցմամբ՝ Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղի տներից մեկում հայտնաբերել են 37-ամյա կնոջ և նրա 3 երեխաների դիերը: Երեխաներից երկուսն անչափահասներ էին:
Ծայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը մահապարտների մասնակցությամբ նոր ահաբեկչություններ է նախապատրաստում Եվրոպայում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 11-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման սպանված առաջնորդ Ուսամա բեն Լադենի ենթադրյալ որդին խոստացել է վրեժխնդիր լինել Միացյալ Նահանգներից հոր մահվան համար:
Չորս զինծառայողներ են զոհվել, ևս մեկը վիրավորվել է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։
Իրանի հարավում Սու-24 ռմբակոծիչ է կործանվել, որի օդաչուները հասցրել են ինքնանետվել:
«Խենթանալու օդ էր գագաթում: Այնտեղ հատուկ շնչառական սարքով մնացի կես ժամ, որովհետև առանց դրա հնարավոր չէ երկար մնալ այդպիսի բարձրության վրա: Սկսեցի անմիջապես հանել իմ հետ վերցրած բոլոր դրոշները…»:
Ապրիլյան պատերազմի ժամանակ (ապրիլի 3-ին) 3 արկ է ընկել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Խոդաֆերին գավառի գյուղերից մեկի մոտակայքում, որից, ինչպես հայտնել է իրանական կողմը, տուժել է միայն բարձր լարման մի էլեկտրասյուն, թեև լուրեր տարածվեցին, թե դրանցից մեկն ընկել է գյուղերից մեկում: Իրանը պաշտոնապես նախազգուշացրեց թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմին` կոչ անելով զսպվածություն դրսևորել, միաժամանակ նշելով, որ այդ երկրի տարածքի հանդեպ ոտնձգություններին արժանի պատասխան է տրվելու:
«Իր ուղերձում, ի թիվս շատ կարևոր հարցերի, Հոքինգը բարձրաձայնեց այն մասին, որ մարդկությունը պետք է միացյալ ուժերով պայքար մղի բնական աղետների, այդ թվում նաև՝ գլոբալ տաքացման դեմ պայքարում»:
Էրդողանն իր հիասթափությունն է հայտնել Մերկելին` կապված Բունդեսթագում ընդունված բանաձևի հետ:
«ՆԱՏՕ-ն կարևոր որոշումներ է կայացնում Վարշավայի գագաթնաժողովի ընթացքում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Թբիլիսիի «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին, անդրադառնալով ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովի նախնական արդյունքներին: