«Ալիևն այս ողջ պատմության մեջ ոչ էլ շնորհավորող է. նա շնորհավորանք ընդունող է». Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլորը սպասում են Ալիևի շնորհավորանքին, իսկ Ալիևը չի շնորհավորում։ Ու դեռ չի շնորհավորելու։ Ի՞նչը շնորհավորի։ Իր սպասելիքները դեռ արդարացված չեն՝ ՔՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն։ Այ հենց ունենա, այն ժամանակ էլ կմտածի շնորհավորելու մասին։

Իսկ ինչպե՞ս կարող է ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Այս պահին այդ խնդիրը լուծելու երկու տարբերակ ունի Նիկոլը՝

ա) գողանալ ընդդիմադիրների մանդատները (կամ հենց ընդդիմադիր պատգամավորներին)

բ) համաձայնվել ընդդիմության առաջարկին ու ընտրությունների երկրորդ տուր կազմակերպել

Երկու դեպքում էլ հետո ընդդիմությանն ենք «շնորհակալություն» հայտնելու։ Ցավոք, ամեն ինչ այսքան պարզ ու տրիվիալ է։ Շահին մորթում են, կամ շահն է մորթում։

Ինչ վերաբերվում է Ալիևին, ապա այս ողջ պատմության մեջ նա ոչ էլ շնորհավորող է։ Նա շնորհավորանք ընդունող է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930