Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին. նա հետախուզվում էր ՌԴ–ում
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է մաթեմատիկոս, բլոգեր Միխայիլ Վերբիցկին*։ Տեղեկությունը հաղորդում է «Իզվեստիան»՝ հղում անելով Հայաստանի ոստիկանությանը։
Ավելի վաղ Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել։
Վերբիցկու* դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հրապարակային կոչերի համար, իսկ «Ռոսֆինմոնիտորինգը» նրան ներառել է ծայրահեղականների և ահաբեկիչների իր ցուցակում։
*Ռուսաստանի Դաշնությունում համարվում է ահաբեկիչ և ծայրահեղական։


