Բաժիններ՝

Ադրբեջանը վաճառքի է հանել տասնյակ օբյեկտներ

Ադրբեջանի գույքի հարցերով պետական կոմիտեն հոկտեմբերի 11-ին աճուրդ կկազմակերպի, որտեղ կմասնավորեցվեն 85 պետական ձեռնարկություններ և օբյեկտներ, հայտնում է haqqin.az-ը` վկայակոչելով պետական կոմիտեի հայտարարությանը:

Ձեռնարկությունները գտնվում են Բաքվում, Գյանջայում, Սումգայիթում և երկրի մի շարք շրջաններում:

Դրանք ընդգրկում են ագրոքիմիայի, շինարարության, տրանսպորտի, թռչնաբուծության, արդյունաբերության, վերամշակման ոլորտներ:

Նույն օրը վաճառքի կհանվեն նաև պետական 30 փոքր ձեռնարկություններ և օբյեկտներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս