Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է գրանցվել
                                    Թուրքիայի Մանիսա նահանգի Աքհիսար գավառում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է երկրակեղևից 13,6 կմ խորության վրա: Ցնցումները զգացվել են հարակից քաղաքներում ևս:
Նախնական տվյալներով` մարդկային կորուստներ չկան, տարվում են աշխատանքներ նյութական կորուստները պարզելու ուղղությամբ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    