ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի

ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև քննարկվող համաձայնագրի արդյունքը 14 կետից բաղկացած հուշագիրն է, որի բոլոր դրույթները կհրապարակվեն վերջնական համաձայնեցումից և ստորագրումից հետո։

Նրա խոսքով՝ բանակցությունները նախատեսված են երկու փուլով։ Առաջին փուլում պետք է համաձայնեցվի փոխըմբռնման հուշագիրը, որից հետո կսկսվեն հիմնական բանակցությունները։ Արաղչին նշել է, որ Իրանի միջուկային ծրագրին և պատժամիջոցների վերացմանը վերաբերող հարցերը տեղափոխվել են երկրորդ փուլ, որի համար նախատեսված է 60 օր։

Նախարարը հայտնել է, որ համաձայնագրում քննարկվում են նաև Իրանի սառեցված միջոցների ապաշրջափակման մեխանիզմները, Հորմուզի նեղուցի հարցը և ծովային շրջափակման վերացումը։ Վերակառուցման և տնտեսական զարգացման հարցերով մեխանիզմները, ըստ նրա, կճշտվեն հետագա բանակցությունների ընթացքում։

Արաղչին ընդգծել է, որ կողմերը կհարգեն միմյանց ինքնիշխանությունը՝ նշելով, որ «առաջին անգամ 47 տարվա ընթացքում ԱՄՆ-ն հարգում է Իրանի ինքնիշխանությունը և չի միջամտի երկրի ներքին գործերին»։

Նա նաև հայտարարել է, որ համաձայնագիրն ունի հակառակորդներ, որոնց գլխավորում է Իսրայելը, սակայն մանրամասներ չի ներկայացրել՝ նշելով, որ դրանց հրապարակումը կարող է վտանգել համաձայնագրի ստորագրումը։

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ վերջին օրերին ստեղծվել էր հոգեբանական ճնշման և սպառնալիքների մթնոլորտ, սակայն Թեհրանը դրան անմիջապես արձագանքել է։ Նրա խոսքով՝ սպառնալիքները պետք է դադարեցվեն, իսկ երկխոսությունը պետք է կառուցվի փոխադարձ հարգանքի հիման վրա։

Արաղչին նաև հայտարարել է, որ Իրանի վճռական որոշման համաձայն՝ Հորմուզի նեղուցի ապագան և դրա կառավարումն այլևս չեն լինելու այնպիսին, ինչպիսին եղել են նախկինում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930