Պաշտպանության նախարարի ամենահավանական թեկնածուն. yerkir.am
                                    yerkir.am-ի տեղեկություններով` վերջին օրերին իշխանական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է Պաշտպանության փոխնախարար Մովսես Հակոբյանին պաշտպանության նախարար նշանակելու հարցը: Այն ժամանակ, երբ Հակոբյանին Ղարաբաղից տեղափոխեցին Հայաստան՝ նշանակելով ԶՈՒ շտաբի պետի տեղակալ, խոսվում էր, որ հետո էլ նախարար է նշանակվելու:
Կայքի հետ զրույցում Մովսես Հակոբյանը չցանկացավ խոսել իր՝ հնարավոր նշանակման մասին: «Գուշակություններով չեմ զբաղվում»,- ասել է նա: Նաև հրաժարվել է պատասխանել հարցին` եթե նախարար նշանակվելու առաջարկություն արվի՝ կհամաձայնի՞, թե՞ ոչ:
Նշենք, որ Հակոբյանը վերջին շրջանում հաճախ Մոսկվա գործուղումների է մեկնում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    