Պուտինը, Լուկաշենկոն և Նազարբաևը կժամանեն Երևան. Novostink

Հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ երկրների խորհրդի նիստը: Նիստին մասնակցելու նպատակով Երևան կժամանեն ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է novostink.ru-ն:

Նիստը առանձնահատուկ է նրանով, որ առաջին անգամ ՀԱՊԿ քարտուղար կդառնա Հայաստանի ներկայացուցիչը: Նիկոլայ Բորդյուժան ավարտում է իր առաքելությունն այդ պաշտոնում:

Նշվում է, որ մինչ օրս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակմանը խոչընդոտել է Թուրքիան:

Կայքը գրում է, որ Ադրբեջանն անհանգստացած է այդ փաստի առնչությամբ:
Ավելի վաղ կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտնել էր, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երևանում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, և նոր գլխավոր քարտուղար է դառնալու Հայաստանի ներկայացուցիչը:

Կարդացեք նաև

«Իմ իրավահաջորդը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կդառնա Հայաստանի ներկայացուցիչը, իսկ թե կոնկրետ ով՝ հիմա չեմ կարող ասել: Նրա անունը կհայտարարվի հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որն անցկացվելու է նախագահների մակարդակով»,- հայտարարել է Բորդյուժան:

Interfax-ն էլ գրել է, թե Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ամենայն հավանականությամբ, կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:

Տեսանյութեր

Լրահոս