Կուբանում գիշերային հարձակման հետևանքով զոհ կա․ ՌԴ ՊՆ–ն հայտնում է` 177 ԱԹՍ է խոցվել
Կուբանում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեքը, նախնական տվյալներով, տուժել են։ Այս մասին Telegram-ալիքում հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վենիամին Կոնդրատևը։
Անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել Կուբանի Տեմրյուկսկի շրջանի ծովային տերմինալում։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 96 մարդ և ավելի քան 30 միավոր տեխնիկա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածաշրջանների օդում ՀՕՊ համակարգերով ուկրաինական 177 անօդաչու սարք է ոչնչացվել։
Դրոնները որսացել են Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Վոլգոգրադի, Կուրսկի, Նովգորոդի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրատարածքների օդում։

