Շարունակում եմ խախտումների բացահայտումները․ Գոհար Մելոյան
Շարունակում եմ խախտումների բացահայտումները։ Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը։
«Մի շարք տեղամասային կենտրոններից հունիսի 7-ին ահազանգեր սկսեցինք ստանալ, որ էլեկտրոնային սարքերի կտրոնների համարները չէին համընկնում ընտրողների մատյանների թվերին։
2-րդ խումբ ահազանգերն էլ տեղեկացրին, որ կտրոն էլեկտրոնային սարքերը չեն նույնականացնելիս չեն վառում պարտադիր համարվող լույսը, որն ըստ իրավիճակի լինում է՝ կանաչ, դեղին եւ կարմիր:
Արդյո՞ք սարքերի աշխատանքին միջամտություն է եղել»,-գրել է նա։

