Պաշտոնական Բեռլինում կրկին սպառնում են հետ կանչել Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայում գտնվող իրենց զինվորներին, եթե Անկարան չփոխի դիրքորոշումը` գերմանացի պատգամավորների պատվիրակության մուտքը ռազմաբազա արգելելու հարցում:
Պաշտոնական Անկարան Իսրայելի և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկելուց հետո այժմ էլ մտադիր է նույնն անել Սիրիայի հետ:
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Դոնալդ Թրամփն իր շարքերն անցնելու կոչ Է արել դեմոկրատ Բեռնի Սանդերսի կողմնակիցներին:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումները Լիտվայի Ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի և Արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսի հետ:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձներ է հղել Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Բոլդրինիին եւ Սենատի նախագահ Պիետրո Գրասսոյին:
Պանամայում A(H1N1) գրիպի բռնկման զոհերի թիվը հասել Է 52-ի: Այս մասին հաղորդել են առողջապահության նախարարության ներկայացուցիչները: Նրանց տվյալներով՝ տարբեր բարդություններով հոսպիտալացվել Է 2,47 հազար մարդ, որոնցից 297-ը մինչ օրս մնում Է բժիշկների հսկողության տակ:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նոր համանախագահների պաշտոնում Ջեքի Սփայերի և Դևիդ Վալադոյի նշանակվելու փաստը:
Արցախի անկախության ճանաչմանն ու բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնմանն այլընտրանք չկա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 8-ին Բաքվում:
Նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որն ապահովել Է Դեմոկրատական կուսակցությունից որպես ԱՄՆ-ի նախագահի թեկնածու՝ իր առաջադրումը, ամերիկացի ընտրողների շրջանում մինչեւ 13 տոկոս մեծացրել Է ժողովրդականության գծով հասցրել է ﬕնչեւ տարբերությունը նախագահի աթոռի համար պայքարում իր գլխավոր մրցակցից՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփից:
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին Անկարայում կանչվել է ցուցմունք տալու: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայում վերջին տարիներին ավելացել է մարդու իմունային անբավարարության վիրուս ունեցող հիվանդների թիվը:
Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ֆոլսշվիլեր քաղաքում թուրքական Դաշդեմիր ընտանիքի բոլոր չորս անդամները մահացած են հայտնաբերվել:
«Տեղում պետք է որոշվի, թե որքանով է նպատակահարմար, սակայն դրանից բացի տեսակետներ հնչեցին այն մասին, որ Գերմանիան ընդունել է իր պատասխանատվության բաժինը, հետևաբար՝ կարելի է նաև մտածել այդ պատասխանատվության կիրառման ձևերի մասին: Եթե պատասխանատու է կամ մեղսակից է, ապա դրա համար ինչպես պետք է հատուցի: Այդ մասին ևս պետք է մտածել»,- ասաց Կիրո Մանոյանը:
«Կիսում եմ այն գնահատականը, որ այս գագաթաժողովը պատմական էր ու տեղի էր ունենում բավականին ծանր ժամանակահատվածում»,- այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) կազմակերպված «ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովի հետքերով. Ի՞նչ սպասել հետո» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Ամերիկացի սենատոր Բերնի Սանդերսը պաշտոնապես իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին:
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին հայտնել է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ իրականացրել է 32 տոննա ծանր ջրի վաճառքի գործարք, փողն իրանական կողմն ստացել է:
Հաագայում տեղակայված միջազգային արբիտրաժային դատարանի մշտական պալատը որոշում է կայացրել Հարավչինական ծովում որոշ կղզիների պատկանելության վերաբերյալ:
Հ. Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ բավական հետաքրքիր բան տեղի ունեցավ գագաթաժողովի կուլիսներում, երբ ՀՀ նախագահը հայտարարեց, որ Ղարաբաղի կարգավիճակը ճանաչելու պարագայում հնարավոր է ստատուս-քվոյի փոփոխություն կամ զիջումներ, դրանից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Ղարաբաղը որևէ պարագայում չի կարող ստանալ անկախ կարգավիճակ:
Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը միասին հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար։
Պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորումը գտնվում է քաղաքական «կաթվածահար» վիճակում:
«Մենք մեր հարաբերությունները պահպանում ենք Սիրիայի իշխանությունների հետ և դա համարում ենք ճիշտ: Ով լինի Սիրիայում իշխանություն՝ մենք համագործակցելու ենք սիրիական իշխանությունների հետ: Թեև հայ համայնքը գրեթե ամբողջովին դուրս է եկել Սիրիայից, բայց այդուհանդերձ, մենք այնտեղ մոտ մի քանի հազար հայրենակիցներ ունենք, ու մեզ համար չափազանց կարևոր է նաև մեր պատմական ժառանգությունը: Այնպես որ, ես միայն ու միայն կցանկանամ՝ հնարավորինս կարճ ժամանակում խաղաղություն տիրի Սիրիայում»:
«Երկու աթոռի վրա նստելու փորձը կարող է ավարտվել նրանով, որ և՛ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կավարտվի, և՛ Ռուսաստանի աջակցության վրա հույս դնել հնարավոր չի լինի»,- ասում է Ուկրաինայի Ռազմավարության և անվտանգության հետազոտությունների խմբի ղեկավար, ուկրաինացի վերլուծաբան Սերգի Գերասիմչուկը։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ:
Բանակցությունները մշտապես ընթացել և ընթանում են ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորման շուրջ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների փուլային իրականացմամբ:
«Եթե ՀԱՊԿ-ի ՀՕՊ համակարգում ևս նոր հրթիռներ տեղակայվեն Հայաստանում, դա միայն ու միայն դրական կարող է լինել, որովհետև դրանք պաշտպանողական միջոցներ են: Բայց պետք է ասեմ, որ այդ միասնական համակարգ կոչվածը չի նշանակում՝ ազգային համակարգերի վերացում»:
«ՆԱՏՕ-ն նախկինի նման ճիշտ չի գնահատում Պուտինի արձագանքը: Հիբրիդային պատերազմի հերթական ճակատները կարող են դառնալ Բալթյան երկրները և Լեհաստանը, քանի որ Պուտինի նպատակն Ուկրաինան չէ»,- այս մասին glavnoe.ua կայքում իր հոդվածում գրել է ուկրաինացի վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը` ամփոփելով Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքները:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ին ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայի հարավում տեղի ունեցած մարդատար գնացքների բախման կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ:
«Չի բացառվում, որ Ռուսաստանը փորձի հակազդել ՆԱՏՕ-ի որոշումներին՝ ինչ-ինչ, այդ թվում՝ ռազմական եղանակներով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն:
Խոսելով Հայաստանի մասին, պատգամավորը նշեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի լավագույն գործընկերների կարգավիճակ ունեցող երկրներից է. «Լինելով Անդրկովկասի միակ երկիրը, որը մասնակցում է ՆԱՏՕ-ի երկու խաղաղապահ գործողություններին, դրա հետ միասին՝ ՀԱՊԿ-ի անդամ միակ երկիրն է: 2005թ. շարունակական իրականացնում է արդեն 5-րդ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, որի խորությունը, ծրագրերն ու շրջանակն ավելին են, քան այսօրվա դրությամբ ՆԱՏՕ-Ուկրաինա հարաբերությունները»: