««Կայծակից տուժված» ոչ մի մեքենայի վրա այրվածքի հետք չկա. ես հիմքեր ունե՞մ կասկածելու պաշտոնական տեղեկատվությանը». Հակոբ Ճաղարյան
Օդաչու-հրամանատար, ավիացիայի փորձագետ Հակոբ Ճաղարյանը գրում է. «Առաջին ֆոտոն արված է Երևան-Սևան մայրուղու վրա, ըստ պաշտոնական հայտարարության` կայծակից հետո:
Կայծակի պահին 2 մեքենա, ըստ ֆոտոյի, գտնվել են «կայծակի հարվածելու» կետում:
Մի մեքենայի հետևի անիվներն են փոսում, մյուսի առաջին մոստն ամբողջությամբ, շարժիչով, գեներտորով, մագնետոյով, ակումուլյատորով…` էլեկտրականություն կրող մետաղյա մասերով, որ «ձգում» են կայծակն իրենց վրա:
Կայծակի աղեղում ջերմաստիճանը, ըստ գիտական տվյալների, հասնում է 30.000*С.
Մեր «կայծակից տուժված» ոչ մի մեքենայի վրա այրվածքի հետք չկա:
Չկա վնասվածքի հետք նաև կամրջի երկաթյա պատնեշի վրա, որը գտնվում է հենց «հարվածի» էպիկենտրոնում (վերջին նկարում, ձախից, կապույտ ներկված):
Հաջորդ 2 նկարներում կայծակից իրականում տուժած մեքենա է ու ծառ:
Համեմատության համար:
Ընդ որում վնասված մեքենան կանգնած է եղել չաշխատող շարժիչով, և որպես մետաղ կայծակի համար շատ ավելի փոքր ձգողություն ունի, քան շարժիչներն աշխատող 2 միկրոավտոբուսն առանձին-առանձին
Ես հիմքեր ունե՞մ կասկածելու հակագիտություն պնդող պաշտոնական տեղեկատվությանը»:






