Թուրքիան Իրաքի տարածքում հակաահաբեկչական գործողություն է իրականացրել
Թուրքիայի զինված ուժերը սեպտեմբերի 11-ին հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Ւրաքի տարածքում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Թուրք զինծառայողների 600 հոգանոց խումբը թուրքական Շըրնաքի կողմից մինչև 4 կիլոմետր խորացել է Իրաքի տարածք: Թուրքական կողմի գործողությունների պատճառն ունեցած հետախուզական տվյալներն են եղել այն մասին, որ Քրդական բանվորական կուսակցության (PKK) 40 հոգանոց խումբը պատրաստվում է հյուսիսային Իրաքից մտնել Թուրքիա:
Թուրքիայի ԶՈՒ խմբի գործողությունների հետևանքով սպանվել է 10 քուրդ զինյալ, առգրավվել է մեծ քանակությամբ զինամթերք: Գործողությունից հետո թուրք զինծառայողները վերադարձել են Թուրքիա: