Արձանագրությունների վավերացումը կարևոր էր ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև՝ Կովկասում համապարփակ ու շարունակական խաղաղություն ապահովելու համար:
Զախարչենկոն երեկ վիրավորվել է աջ ոտքի շրջանում:
Ուկրաինացի զինծառայողների մեծ մասը չի ցանկանում մասնակցել եղբայրասպան պատերազմին:
Սաակաշվիլին վստահություն է հայտնել, որ շատ բան կախված կլինի Ուկրաինայում դեպքերի զարգացումից:
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստրուան:
Կանադան վերջին անգամ պատժամիջոցների ցուցակն ընդլայնել է 2014 թվականի դեկտեմբերին:
Կա կարևոր մի հանգամանք. փետրվարի 20-ի հանրահավաքն ավելի մարդաշատ ու նպատակային կարող է լինել, եթե Գագիկ Ծառուկյանը հայտարարի, թե իշխանափոխությունից հետո որևէ պաշտոն չի զբաղեցնելու:
Փետրվարի 20-ին շտապ հանրահավաքի մասին իրազեկումից հետո՝ օրինական հանրահավեքը խոչընդոտելուն ուղղված իշխանության քայլերը վերածվել են քաղաքական ահաբեկչության լայնածավալ գրոհի։
ՀՀ իշխող էլիտայի մի մասն այս պահին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատանն է. այնտեղ են նաեւ Սերժ Սարգսյանը, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, «Տաշիր» ընկերության սեփականատեր, մոսկվաբնակ Սամվել Կարապետյանը և դաշնակցական մի քանի պատգամավորներ:
Բարգավաճ Հայաստանը նաև կոչ է անում անցկացնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ` իշխող կուսակցության կողմից իրականացվող քայլերի հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով:
Ներհայաստանյան քաղաքական եւ հասարակական դաշտի թեժացման միտումները մտահոգիչ տեսք եւ տարողություն ստանալու նախադրյալներ են պարզում: Անառարկելի են քաղաքական դաշտի գրագիտացման համար հնչող կոչերը, ընդգծվող վճռակամությունը` հարստապետական կարգերին վերջ տալու եւ այդ նպատակով քաղաքականություն-հարստություն սերտաճման գործընթացը կասեցնելու:
Այսօր տեղի ունեցած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից հետո շատերին մեկ հարց է հետաքրքրում՝ արդյոք ԱԺ ոչ իշխանական ուժերի՝ ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն», կողմից հայտարարված փետրվարի 20-ի համաժողովրդական հանրահավաքը տեղի ունենալո՞ւ է, թե՞ ոչ: Եռյակի մաս կազմող ուժերի շատ ներկայացուցիչներ կամ անջատել են հեռախոսները և ընդհատակ անցել, կամ չեն պատասխանում հեռախոսազանգերին:
«Մոսկվայի համար մեծ տարբերություն չկա` ում հետ աշխատել` Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան թե Քոչարյան: Ինչո՞ւ, որովհետև բոլոր կուսակցությունները, բացի «Ժառանգությունից», ռուսամետ են: Մոսկվան տեսնում է, որ Սարգսյանի դիրքերն ակնհայտորեն թուլացել են՝ սկսած ընտրություններից, և շարունակում են թուլանալ: Ուստի դա հաշվի է առնվում, բայց լուրջ խաղադրույքներ այս կամ այն ուժի վրա Մոսկվան չի անում: Մոսկվան Հայաստանի դեպքում անհանգստանալու լուրջ պատճառներ չունի, քանի որ Հայաստանում իրական արևմտյան ուժեր չկան, և Արևմուտքը չի ապահովի ՀՀ անվտանգությունը: Եթե խոսենք «Ժառանգության» մասին, ապա «Ժառանգությունը», բնականաբար, Մոսկվայի ֆավորիտը չէ, բայց չեմ կարծում, թե Րաֆֆի Հովհաննիսյանը հնարավորություններ ունի ՀՀ նախագահ դառնալու համար»,- մեկնաբանեց Սկակովը:
Ի պատասխան Aysor.am-ի հարցադրման` արդյոք համապատասխանում է իրականությանը տեղեկատվությունն այն մասին, որ այսօր տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպում, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը միայն ասաց. «Ես նման հանդիպման մասին որևէ տեղեկություն չունեմ»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը դրական է գնահատում Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակն ուղղված նախագահ Սերժ Սարգսյանին: 168.am-ի հետ զրույցում Ս. Ֆարմանյանն անդրադառնալով առաջին նախագահի բաց նամակին ասաց. «Միանգամից ասեմ՝ դրական: Առաջին հերթին ձևի առումով, քանի որ այս պահին չեմ ուզում մտնել Նախագահ Տեր-Պետրոսյանի կողմից Նախագահ Սարգսյանին հասեագրված նամակի բովանդակային քննարկումների դաշտ՝ այն թողնելով ապագային:
«Այս հանդիպումը ուղղակի անհրաժեշտ էր` հաշվի առնելով ՀՀԿ-ԲՀԿ վերջին առճակատումը, որպեսզի իրավիճակը երկրում ավելի չթեժանա»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այսօր կայացած հանդիպմանը:
Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը համարում է նրա ներքաղաքական գործողություններն արդարացնելուն ուղղված քայլ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Բորիս Նավասարդյանը` նամակի առնչությամբ մի քանի հակասություններ մատնանշելով:
Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է ԱՄՆ-ի աջակցության կարևորությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Քիչ առաջ կայացել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: 168.am-ի հետ զրույցում այս տեղեկատվությունը հաստատեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հեռանալու մասին դիմում է գրել ևս երկու պատգամավոր: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանից և Գրիգոր Մարգարյանից գրություններ է ստացել, որտեղ վերջիններս հայտնել են, որ հրաժարվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամությունից: Հարություն Ղարագյոզյանը իր դիմումը հիմնավորել է՝ նշեով. «… քանի որ «կուսակցությունը սպառնում է ՀՀ անվտանգությանն ու խաղաղությանը»:
Օտորբաևը հավելել է, որ երկրի իշխանություններն այդ քայլին գնալուց առաջ երեք տարի խորը հետազոտություն են անցկացրել ռիսկերի հաշվարկման մասին, որոնք հնարավոր են ԵՏՄ-ին անդամակցելիս:
168.am-ը ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին էր դիմել ճշտելու՝ արդյոք Սերժ Սարգսյանը ընդունելո՞ւ է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից քիչ առաջ բաց նամակով արված՝ դեմ առ դեմ հանդիպելու և «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» բովանդակության վերաբերյալ հարցեր քննարկելու առաջարկը:
Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը.
Քիչ առաջ տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Ըստ կայքի տեղեկությունների՝ զույգն առանձնազրույցի արդյունքում եկել է ընդհանուր հայտարարի: Սարգսյան-Ծառուկյան հաշտեցման քաղաքական միջնորդի դերը ստանձնել է Հայ հեղափոխական դաշնակցությունը:
Սույն թվականի փետրվարի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նիստում հանդես է եկել ելույթով` քննադատելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել է, որ չճշտված լուրեր են տարածված, թե Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ խուսափել է հարկեր մուծելուց, քողարկել է բազմաթիվ քրեական հանցագործություններ՝ հանձնարարելով համապատասխան մարմիններին միջոցներ ձեռնարկել ստուգելու այդ տեղեկությունները` ավելացնելով, որ նա հրավիրելու է Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ իրավապահների հետ քննարկելու է, թե ինչպես վարվել նման լուրերի հետ:
Դա շատ կարևոր գործոն կհանդիսանա ԶՀՀ-ների հարցում վերջնական որոշում ընդունելիս:
Այդ գումարները կուղղվեն Պաշտպանական արդյունաբերության հիմնադրամ:
Մաքքեյնի դիմումը հրապարակել է Սաակաշվիլու փաստաբան Օտար Կախիձեն:
«Իմաստ չունի հանրահավաք կազմակերպել հենց փետրվարի 20-ին»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ, վերլուծաբան Արմեն Բադալյանը` անդրադառնալով երեկվա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին: Նա նշեց, որ մեկնաբանելու ոչինչ չկա հարցազրույցում: Արմեն Բադալյանը չի կարծում նաև, որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է արբիտրի դերակատարություն ստանձնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև: