Բաժիններ՝

Ռուսաստանը Չինաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կերկարաձգի մինչև 2027 թվականի վերջ

Ռուսաստանը նախատեսում է մինչև 2027 թվականը երկարաձգել առանց վիզայի ռեժիմը Չինաստանի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առանց վիզայի ռեժիմը շատ դրական արդյունք է տվել»,- հավելել է նա։

Պեկինի նախաձեռնած առանց վիզա ռեժիմի ժամկետը պետք է լրանար սեպտեմբերի կեսերին։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը դրա երկարաձգման մասին։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի տեղեկացմամբ՝ առանց վիզայի ռեժիմի ժամանակահատվածում Ռուսաստան է այցելել 2 միլիոն չինացի, իսկ Չինաստան՝ մոտ 1 միլիոն ռուս։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել առանց վիզայի ռեժիմի կիրառման արդյունավետությունը։

Այս կարգավորմամբ՝ Ռուսաստանի քաղաքացիներին թույլ է տրվում մինչև 30 օր ժամկետով առանց վիզայի մուտք գործել Չինաստան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031