Զախարովան Կալասին համեմատել է Գրետա Թունբերգի հետ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ոչ ոք, նույնիսկ Եվրամիության ներսում, չի կարող ասել, թե ով է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը և ինչու է նա զբաղեցնում իր պաշտոնը։
«Ոչ ոք, նույնիսկ Եվրամիության ներսում, չի կարող ձևակերպել այն հարցի պատասխանը, թե ով է Կայա Կալասը։ Այսինքն՝ նա ԵՄ քաղաքականության «Գրետա Թունբերգն» է»,- ասել է նա Sputnik ռադիոկայանի եթերում։
Ինչպես նշել է Զախարովան, Կալլասը նշանակվել է իր պաշտոնում անհայտ անձանց կողմից, այլ ոչ թե իր մասնագիտական որակների համար, և նույնիսկ ԵՄ-ի ներսում կարծում են, որ նա իր հայտարարություններով խախտում է ԵՄ սկզբունքները։



