Բուլղարիան ցանկանում է վերացնել ԱՄՆ մուտքի վիզայի պահանջն իր քաղաքացիների համար
Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը մայիսի 20-ին հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և քննարկել բուլղարացիների համար ԱՄՆ մուտքի վիզայի ազատականացման հարցը։ Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը։
«Ամերիկայի նախագահի հետ իմ զրույցի ժամանակ ես համառորեն բարձրացրել եմ Բուլղարիայի քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի վիզայի պահանջի վերացման հարցը, և ես ակնկալում եմ, որ այս հարցը շտապ կքննարկվի», – ասել է Ռադևը կառավարության նիստից առաջ։



