Թրամփը հունիսին կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք G7 գագաթնաժողովին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսին կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք G7 գագաթնաժողովին, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով Սպիտակ տանը։

«Նախագահ Թրամփը հունիսին կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք G7 գագաթնաժողովին՝ քննարկելու արհեստական բանականությունը, առևտուրը և հանցագործությունների կանխարգելումը, Axios-ի հետ զրույցում ասել է Սպիտակ տան պաշտոնյան»,- գրում է պարբերականը:

Axios-ի տվյալներով՝ ամերիկացի առաջնորդը ցանկանում է քննարկել ամերիկյան օգնությունը առևտրային հարցերի հետ կապելու, ամերիկյան արհեստական բանականության գործիքների խթանման, Չինաստանից կարևորագույն հանքանյութերից կախվածության նվազեցման, թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի, ինչպես նաև ամերիկյան արտահանման խթանման հարցերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031