«Դուք ամբողջացնում եք նվիրյալ հայ կնոջ, մոր, քրոջ, Հայրենիքի նվիրյալ հայուհու նկարագիրը». Բագրատ Սրբազանի նամակը՝ Արփինե Սողոյանին

Բագրատ Սրբազանը կալանավայրից նամակ է հղել Արփինե Սողոյանին, ով օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի հետ հայտնի միջադեպի կիզակետում էր.

«Սիրելի՛ տիկին Արփինե,

Ամբողջ սրտով և սիրով իմ երախտագիտությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ` Ձեր խիզախության, սկզբունքայնության և անսակարկ սիրո համար:

Դուք ամբողջացնում եք նվիրյալ հայ կնոջ, մոր, քրոջ, Հայրենիքի նվիրյալ հայուհու նկարագիրը:

Դուք մեկ-մենակ կանգնեցրիք չարիքի արշավանքն և կանգնեցիք չարիքի և իր չարքախմբի առջև` բարձրացնելու ճշմարտության կողմը և բարձրաձայնելու ճշմարտության մասին, որից այնքան սարսափում է ստի մունետիկը:

Ճշմարտությունն ու արդարությունը չեն կարող լռել, որոնք այս անգամ դարձյալ աղաղակեցին և կյանք ստացան Ձեր խրոխտ կեցվածքով:

Խոնարհումս, սերս, զորակցությունս Ձեզ, և աղոթքս Ձեր և Ձեր ընտանիքի համար:

Աստված օրհնի ու պահպանի Ձեզ:

Սիրով և աղոթքով`

Բագրատ արք. Գալստանյան

Հուսամ` հունիսի 7-ին մեր երկրում գժանոցի դռները հավետ կփակվեն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031