Հորդանանը հայտարարել է երկրի տարածքում ԱԹՍ խոցելու մասին
Հորդանանի զինված ուժերը հայտարարել են, որ մայիսի 20-ի առավոտյան երկրի օդային տարածք մուտք գործած անհայտ անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին հայտնում է Հորդանանի Petra ազգային լրատվական գործակալությունը։
«Անօդաչու թռչող սարքը խոցվել է վաղ առավոտյան Թագավորության հյուսիսում գտնվող Ջերաշի նահանգի Բալիլա շրջանում»,- նշվել է հայտարարության մեջ։
Ըստ տեղեկությունների՝ միջադեպի հետևանքով տուժածներ չեն գրանցվել, միայն արձանագրվել են աննշան նյութական վնասներ։
Անօդաչու թռչող սարքի ծագման կամ բնույթի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չեն հրապարակվել։



