«Այս ժամանակահատվածում, կարծես թե, ՏԻՄ համակարգում որևիցե տեղաշարժ չենք տեսնում». Վահե Էնֆիաջյան
«ՏԻՄ ընտրությունները ԲՀԿ-ի կողմից կարևորվել են, մենք մասնակցություն ունենք»,- ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ այսօրվա ասուլիսի ժամանակ խոսելով սեպտեմբերի 18-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների մասին։
Վ. Էնֆիաջյանի խոսքով՝ իրենք կարևորում են ՏԻՄ ընտրությունները, որովհետև ՏԻՄ ընտրություններն ինդիկատոր են, թե իրականում քաղաքական ուժն ինչ հավակնություններ ունի, որ քաղաքական ուժի թիմն է մրցունակ։
«Այս ժամանակահատվածում, կարծես թե, ՏԻՄ համակարգում որևիցե տեղաշարժ չենք տեսնում՝ հայտնի չէ՝ ով ինչ մոտեցումով է գնում։ Մեր կուսակցության մասով՝ բոլոր քաղաքապետի թեկնածուները և գյուղի ներկայացուցիչները, միայն անձնական կապերով չէ, անձնական հարգանքով և վերաբերմունքով չէ, շատ հստակ քայլերի հերթականություն են ներկայացնում, թե տվյալ քաղաքում, համայնքում ինչ են փորձելու փոխել։ Շատ եմ կարևորում, որ ՏԻՄ ընտրություններին քաղաքական ուժերը կարողանում են իրենց հայտը ներկայացնել և մասնակցություն ունենալ, այդ թվում՝ նաև նորաստեղծ քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Նաև կան այնպիսի քաղաքական ուժեր, որոնք զերծ են մնում ՏԻՄ ընտրություններից, որը, ըստ իս, այնքան էլ տեղին չէ, դա ոչ միայն փորձություն է, այլև քաղաքական մասնակցության հայտ»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։