Թրամփի և Պուտինի օրինակին հետևելով՝ Վուչիչը կայցելի Չինաստան
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մայիսի 24-ից 28-ը կայցելի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (ՉԺՀ), Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից հետո։ Այս մասին հաղորդում է Euronews-ը՝ հղում անելով սերբ առաջնորդի մամուլի ծառայությանը։
Վուչիչը Պեկին կմեկնի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով։ Այցի ընթացքում նախատեսված են բարձր մակարդակի երկկողմ բանակցություններ։



